Մեր նշանաբանը

Սիրելի՛ բարեկամներ .

Մեր կենտրոնը ստեղծված է Ձե՛զ համար, որպեսզի Ձե՛ր կյանքը դառնա ավելի՛ լուսավոր, իսկ

դուք` երջանիկ:

Քանի որ յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է և անկրկնելի, ուղղակի և համընդհանուր խորհուրդները կարող են անտեղի ու անիմաստ լինել, բայց մենք գիտենք՝ կա խնդիր, կան լուծումներ: Մենք՝ ինքներս, ձգտում ենք ապրել հետաքրքիր կյանքով և շնչել լիաթոք՝ ինչը և Ձե՛զ ենք ցանկանում:

Մեր աշխատանքներում առաջնորդվում ենք այն գիտապրակտիկ ուսմունքներով և մեթոդներով, որոնց անվտանգությունն ու արդյունավետությունը բազմիցս է հիմնավորվել:

Մեր ծառայության գործունեության սկզբունքներն են`

  • Ապահովել անվտանգ զգալու գործոնը.
  • Հասկացված և ընդունված լինելու մթնոլորտը.
  • Երաշխավորել զրույցի գաղտնիությունը.
  • Հնարավորություններ ստեղծել անձի՝ հուզական և մտավոր ունակությունների ու հմտությունների զարգացման, ճգնաժամային իրավիճակներում՝ արդյունավետ վարքի դրսևորման համար.
  • Ունենալով գործնական լուրջ հիմքեր՝ շահագրգիռ անձանց համար ապահովել արդյունավետ ուսուցման հնարավորություններ:

 

     Մեր հոգեբանական կենտրոնն ունի հնարավորություն՝ Ձեզ առաջարկելու ծառայությունների բավականին լայն շրջանակ `

  • Զանազան հոգեբանական թրեյնինգներ.
  • Հոգեբանական թեստավորում.
  • Անձի առանձնահատկությունների ու հնարավորությունների բացահայտում.
  • Հոգեբանական և հոգեթերապևտիկ անհատական և խմբային խորհրդատվություն.
  • Հոգեբանական խորհրդատվություն՝ մանկան, ծնողի և ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ:

Նախադպրոցական տարիքի երեխաների համար կենտրոնում գործում է նախակրթարան, որտեղ զարգացնող պարապմունքների միջոցով վերջիններիս մոտ ապահովվում է մտածողության, հիշողության, խոսքի, ուշադրության, ստեղծագործական ունակությունների զարգացումն ու նախապատրաստումը դպրոցական ուսուցմանը: Իրականացվում է շտկողական, վերականգնողական աշխատանքներ՝ հիպերակտիվության, ուշադրության պակասի, ագրեսիվ դրսևորումների, տագնապայնության, մանկական վախերի, մանկական նևրոզների, հոգեկան զարգացման հապաղման ուղղություններով: Առանձին տեղ է հատկացված հոգեբանական խորհրդատվությանը “on-line և ֆորում” ռեժիմներով:

Հոգեբանությունն այսօր պետք է բոլորին՝ և՛ տանտիրուհիներին ու գործարարներին, և՛ մենեջերներին ու զինվորներին, և՛ քաղաքագետներին ու ընտրողներին…

Ճանաչել և հասկանալ ինքնությունը, կարգավորել հարաբերությունները մերձավորների հետ, լուծել ներքին հոգեբանական հակասությունները, գտնել անհրաժեշտ պաշարներ ներքին աճի համար, կարգավորել կոնֆլիկտները, բարելավել կյանքը, հաղթահարել կորստի և բաժանման ցավը, նվազեցնել տագնապը՝ սեփական «Ես» -ի և երեխայի ապագայի համար. ահա, թե ի՛նչ հարցերով են դիմում հոգեբանին:

Հոգեբանական կենտրոնը տարբեր ուղղություններով աշխատող պրոֆեսիոնալ հոգեբանների թիմ է, որի գլխավոր խնդիրն է` պրակտիկ հոգեբանա-մանկավարժական և հոգեվերլուծական օգնություն երեխաներին, մեծահասակներին, խմբերին և կազմակերպություններին: Հարակից ոլորտների մասնագետների (հոգեբանություն, մանկավարժություն և բժշկություն) համատեղ աշխատանքը օգնում է հաջողությամբ լուծել ամենաբարդ խնդիրները: Մենք հավատում ենք մարդկանց և գիտենք, որ յուրաքանչյուր անձ տաղանդավոր է, օժշտված է փոխվելու ու աճելու յուրահատուկ ընդունակությամբ: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր հավատում են մեզ, օգնում են և համագործակցում:

Մենք շնորհակալ ենք բոլոր երեխաներին և մեծահասկներին, ովքեր դիմել են մեր աջակցությանը:

Շնորհակա՛լ ենք Ձեր վստահության համար:

Օրացույց

June 2017
M T W T F S S
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Նորություններ

No events

Facebook