|
Սիրելի բարեկամներ! Մեր կենտրոնը ստեղծված է ձեզ համար, որպեսզի ձեր կայնքը դառնա ավելի լուսավոր, իսկ դուք` երջանիկ: Քանի որ յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է և անկրկնելի, ուղղակի և համընդհանուր խորհուրդները կարող են անտեղի ու անիմաստ լինել: Սակայն մենք գիտենք, եթե կա խնդիր, ուրեմն այդ խնդիրը լուծումներ ունի: Մենք ինքներս ձգտում ենք ապրել հետաքրքիր կյանքով և շնչել լիաթոք ինչը և ձեզ ենք ցանկանում: Մեր աշխատանքներում մենք առաջնորդվել ենք այն գիտապրակտիկ ուսմունքներով և մեթոդներով, որոնց անվտանգությունն ու արդյունավետությունը բազմիցս է հիմնավորվել: Մեր ծառայության գործունեության սկզբունքներն են` - Ապահովել անվտանգ զգալու
- Հասկացված և ընդունված լինելու մթնոլորտը
- Երաշխավորել զրույցի գաղտնիությունը
- Հնարավորություններ ստեղծել անձի հուզական և մտավոր ունակությունների ու հմտությունների զարգացման, ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ վարքի դրսևորման համար
- Ունենալով գործնական լուրջ հիմքեր, շահագրգիռ անձանց համար, ապահովել արդյունավետ ուսուցման հնարավորություններ
Մեր հոգեբանական կենտրոնը ունի հնարավորություն Ձեզ առաջարկելու ծառայությունների բավականին լայն շրջանակ ` զանազան հոգեբանական թրեյնինգներ, հոգեբանական թեստավորում և անձի առանձնահատկությունների և հնարավորությունների բացահայտում, հոգեբանական և հոգեթերապևտիկ անհատական և խմբային խորհրդատվություն, հոգեբանական խորհրդատվություն մանկան, ծնողի և ընտանեկան հարաբերություններ վերաբերյալ, նախադպրոցական տարիքի երեխաների զարգացնող պարապմունքներ, ապահովելով մտածողության, հիշողության, խոսքի, ուշադրության, ստեղծագործական ունակությունների զարգացումը և երեխայի նախապատրաստումը դպրոցական ուսուցմանը: Շտկողական, վերականգնողական աշխատանքներ հիպերակտիվության, ուշադրության պակասի, ագրեսիվ դրսևորումների, տագնապայնության, մանկական վախերի, մանկական նևրոզների, հոգեկան զարգացման հապաղման ուղղություններով: Հոգեբանական խորհրդատվություն “on-line և ֆոռւմ” ռեժիմներով:
Հոգեբանությունը այսօր պետք է բոլորին և տան տիրուհիներին և գործարարներին և մենեջերներին և զինվորներին և քաղաքագետներին և ընտրողներին… Ճանաչել և հասկանալ ինքնությունը, կարգավորել հարաբերությունները մերձավորների հետ, լուծել ներքին հոգեբանական հակասությունները, գտնել անհրաժեշտ պաշարներ ներքին աճի համար, կարգավորել կոնֆլիկտները, բարելավել կյանքը, հաղթահարել կորուստի և բաժանման ցավը, նվազեցնել տագնապը սեփական <Ես>-ի և երեխայի ապագայի համար - ահա թե ինչ հարցերով են դիմում հոգեբանին: Մեր հոգեբանական աջակցությանը դիմում են սթրեսների, նևրոզների, կպչուն իրավիճակների ինչպես նաև երեխայի զարգացման հարցերով: Մեր հոգեբանական կենտրոնը` տարբեր ուղղություններով աշխատող պրոֆեսիոնալ հոգեբանների թիմ է: Մեր գլխավոր խնդիրը` պրակտիկ հոգեբանա-մանկավարժական և հոգեվերլուծական օգնությունն է երեխաներին, մեծահասակներին, խմբերին և կազմակերպություններին: Հարակից ոլորտների մասնագետների (հոգեբանություն, մանկավարժություն և բժշկություն) համատեղ աշխատանքը օգնում է հաջողությամբ լուծել ամենաբարդ խնդիրները: Մենք հավատում ենք մարդկանց և գիտենք, որ յուրաքանչյուր անձ տաղանդավոր է և օժշտված է փոխվելու և աճելու յուրահատուկ ընդունակությամբ: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանցից, ովքեր հավատում են, օգնում և համագործակցում են մեզ հետ: Մենք շնորհակալ ենք բոլոր երեխաներին և մեծահասկներին, ովքեր դիմել են մեր աջակցությանը: Շնորհակալ ենք ձեր վստահության համար ! |