@ntanekan xndirner

@ntanekan xndirner

Сообщение Vanuhi Ուրբ մար 13, 2009 4:00 pm

Inch asel e @ntanekan derer ev vorqanov e ayn kapvac amusinneri hamatexeliutyan het.
Vanuhi
 
Գրառումներ: 3
Գրանցված է: Ուրբ մար 13, 2009 3:23 pm

Re: @ntanekan xndirner

Сообщение Barmen Կիր մար 22, 2009 12:56 pm

Հարգելի Վանուհի, Ձեր հարցի պատասխանը այնքան ծավալուն է, որ մի քանի նախադասությամբ անհնարին կլինի ամբողջական պատկերացում տալ: Մեր կենտրոնում գործում է "երիտասարդ ընտանիքի դպրոց" ակումբը, որտեղ շատ մանրամասն ենք խոսում Ձեր առաջարկաց թեմայի շուրջը, ուր էլ հրավիրում ենք Ձեզ: Սակայն ես կփորձեմ հնարավորինս հակիրճ պատասխանել.
Ընտանեկան դերեր` կնշանակի ընտանիքում գտնվող անձերի ֆունկցիաներ, տվյալ միջավայրի համար ընդունված վարքագծային նորմեր, ինչը ողղակիորեն բխում է այն դրիքից ու կարգավիճակից, որը ունի տվյալ անհատը ընտանիքում: Գաղնիք չէ, որ ընտանիքում մենք ստանձնում ենք մի քանի դերեր` դստեր դեր ենք ստանձնում ծնողների համար, կնոջ դեր` ամուսնու, մոր` երեխայի, քրոջ դեր եղբոր և այլն: Այսպիսով դերերը բազմապիսի են, կախված այն բանից, թե ում հետ ենք մենք ներգրավված միջանձնային հարաբերությթուններում: Դերակատարման, կամ տվյալ ենթատեքստում միջանձնային հաղորդակցման արդյունավետությնը կախված է նրանից, թե որքանով ենք մենք արդարացնում դիմացինի սպասելիքները, գործում այն նորմերի մեջ, որը ընդունված է տվյալ միջավայորւմ:
Ինչը վերաբերվում է ամուսնական կոնֆլիկտներին` այո, այն համարվում է կարևորագույն գործաններից մեկը, թե որքանով են ամուսինների միջև հստակեցված պարտականությունները` այն է, դերաբաժանումը:
Մասնագետները առանձնացնում են հիմնական երեք ամուսնական դերակատարման ուղղություններ`ավանդական, ընկերական և գործընկերային, այսինքն ամուսինները կողմնորոշված են դեպի ավանդական մոտեցումներին, թե իրենց համար նախընտրելի է ենկերային, կամ գործընկերային հարաբերություններ:Վերը նշվածից երեվում է, թե ինչքան կարևոր է, որ ամուսինների արժեքային համակարգը համնկնի: (Կարիքի դեպքում մենք սրա մասին ավելի մանրամասն կխոսենք):
Անդրադառնալով Ձեր հարցին, թե դերային խնդիրը որքանով է կապված ամուսնական համատեղելիության հետ, պետք է նշեմ որ ուղղակիորեն: Ավելի մանրամասն այս թե մայի մասին տեղեկությունները մենք առաջիկա 10-15 օրվա ընթացքում կտեղադրենք մեր կայիքի "հոդվածներ և թեզիսներ" բաժնում, ինչը ավելի ծավալուն և մատչելի տեղեկատվություն կլինի:
Ներկայումս կայքի "հոդվածներ և թեզիսներ" բաժնում տեղադրված է "ընտանեկան կոնֆլիկտները որպես սոցիալ-տնտեսական փոխազդեցության հետևանք" թեմայով հոդված, հնարավոր դա Ձեզ հետաքրքրի:
Barmen
 
Գրառումներ: 9
Գրանցված է: Հնգ դեկ 04, 2008 10:18 am


Վերադառնալ Семейные проблемы - Ընտանեկան խնդիրներ

Ով է հիմա մասնակցում կոնֆերենցիային`

Հիմա այս ֆորումը դիտում են` нет зарегистрированных пользователей և հյուրեր` 1

cron