Home

Գրանցում



Հյուրերի Քանակը

Сейчас 59 гостей и 1 пользователь онлайн
Welcome to APAGA armenian center health education

      Սիրելի բարեկամներ!

      Մեր կենտրոնը ստեղծված է ձեզ համար, որպեսզի ձեր կայնքը դառնա ավելի լուսավոր, իսկ դուք` երջանիկ: Քանի որ յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է և անկրկնելի, ուղղակի և համընդհանուր խորհուրդները կարող են անտեղի ու անիմաստ լինել: Սակայն մենք գիտենք, եթե կա խնդիր, ուրեմն այդ խնդիրը լուծումներ ունի: Մենք ինքներս ձգտում ենք ապրել հետաքրքիր կյանքով և շնչել լիաթոք ինչը և ձեզ ենք ցանկանում:

      Մեր աշխատանքներում մենք առաջնորդվել ենք այն գիտապրակտիկ ուսմունքներով և մեթոդներով, որոնց անվտանգությունն ու արդյունավետությունը բազմիցս է հիմնավորվել:

      Մեր ծառայության գործունեության սկզբունքներն են`

  • Ապահովել անվտանգ զգալու
  • Հասկացված և ընդունված լինելու մթնոլորտը
  • Երաշխավորել զրույցի գաղտնիությունը
  • Հնարավորություններ ստեղծել անձի հուզական և մտավոր ունակությունների ու հմտությունների զարգացման, ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ վարքի դրսևորման համար
  • Ունենալով գործնական լուրջ հիմքեր, շահագրգիռ անձանց համար, ապահովել արդյունավետ ուսուցման հնարավորություններ

       Մեր հոգեբանական կենտրոնը ունի հնարավորություն Ձեզ առաջարկելու ծառայությունների բավականին լայն շրջանակ ` զանազան հոգեբանական թրեյնինգներ, հոգեբանական թեստավորում և անձի առանձնահատկությունների և հնարավորությունների բացահայտում, հոգեբանական և հոգեթերապևտիկ անհատական և խմբային խորհրդատվություն, հոգեբանական խորհրդատվություն մանկան, ծնողի և ընտանեկան հարաբերություններ վերաբերյալ, նախադպրոցական տարիքի երեխաների զարգացնող պարապմունքներ, ապահովելով մտածողության, հիշողության, խոսքի, ուշադրության, ստեղծագործական ունակությունների զարգացումը և երեխայի նախապատրաստումը դպրոցական ուսուցմանը: Շտկողական, վերականգնողական աշխատանքներ հիպերակտիվության, ուշադրության պակասի, ագրեսիվ դրսևորումների, տագնապայնության, մանկական վախերի, մանկական նևրոզների, հոգեկան զարգացման հապաղման ուղղություններով: Հոգեբանական խորհրդատվություն “on-line և ֆոռւմ” ռեժիմներով:

      Հոգեբանությունը այսօր պետք է բոլորին և տան տիրուհիներին և գործարարներին և մենեջերներին և զինվորներին և քաղաքագետներին և ընտրողներին…

      Ճանաչել և հասկանալ ինքնությունը, կարգավորել հարաբերությունները մերձավորների հետ, լուծել ներքին հոգեբանական հակասությունները, գտնել անհրաժեշտ պաշարներ ներքին աճի համար, կարգավորել կոնֆլիկտները, բարելավել կյանքը, հաղթահարել կորուստի և բաժանման ցավը, նվազեցնել տագնապը սեփական <Ես>-ի և երեխայի ապագայի համար - ահա թե ինչ հարցերով են դիմում հոգեբանին:

      Մեր հոգեբանական աջակցությանը դիմում են սթրեսների, նևրոզների, կպչուն իրավիճակների ինչպես նաև երեխայի զարգացման հարցերով: Մեր հոգեբանական կենտրոնը` տարբեր ուղղություններով աշխատող պրոֆեսիոնալ հոգեբանների թիմ է: Մեր գլխավոր խնդիրը` պրակտիկ հոգեբանա-մանկավարժական և հոգեվերլուծական օգնությունն է երեխաներին, մեծահասակներին, խմբերին և կազմակերպություններին: Հարակից ոլորտների մասնագետների (հոգեբանություն, մանկավարժություն և բժշկություն) համատեղ աշխատանքը օգնում է հաջողությամբ լուծել ամենաբարդ խնդիրները: Մենք հավատում ենք մարդկանց և գիտենք, որ յուրաքանչյուր անձ տաղանդավոր է և օժշտված է փոխվելու և աճելու յուրահատուկ ընդունակությամբ: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանցից, ովքեր հավատում են, օգնում և համագործակցում են մեզ հետ:

      Մենք շնորհակալ ենք բոլոր երեխաներին և մեծահասկներին, ովքեր դիմել են մեր աջակցությանը:

      Շնորհակալ ենք ձեր վստահության համար !

 

Նորություններ

 

  • Անվճար հոգեբանական խորհրդատվություն «Բաց դռների օր»
  • կարդալ ավելին
  • Փետրվարի 15-ից հոգեբանական ծառայության կենտրոնում հոգեբանների և հոգեբանական բուհերի ուսանողների համար…
  • կարդալ ավելին
  • Բացառիկ առաջարկ Առողջության և կրթության հայկական կենտրոնի հոգեբանների կողմից...
  • կարդալ ավելին
  • անավիճային հոգեբանական ակումբը" կազմակերպվում է
  • կարդալ ավելին
  • "ԱՊԱԳԱ" նախակրթարանը կազմակերպում է ընդունելություն 2,5-6 տարեկան երեխաների համար
  • կարդալ ավելին

Քվեարկություն

Որտեղից եք իմացել այս կայքի հասցեն?
 

Աֆորիզմներ

Որքան շատ ենք մտորում, այնքան շատ ենք համոզվում, որ ոչինչ չգիտենք:
Մարդու իրական բնավորությունը դրսևորվում է մանրունքներում, երբ նա դադարում է հսկել իրեն: